Իսրայելական հրթիռները Լիբանանի հայկական շրջաններ չեն հասել, իրավիճակը վերահսկելի է. Սոմունճյան

Լիբանանում իսրայելական հրթիռային հարվածների և պայթյունավտանգ իրադարձությունների ֆոնին հայկական համայնքը շարունակում է հետևել զարգացումներին՝ ցուցաբերելով զգոնություն և խուսափելով խուճապային տրամադրություններից։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Արամ Սոմունճյանը:

Նրա խոսքով՝ այս պահին հայկական շրջաններում ուղղակի ռազմական գործողություններ չեն ընթանում։

«Մեր շրջաններում որևէ հարված կամ ներխուժում չի արձանագրվել։ Լսվում են միայն ռազմական օդանավերի և անօդաչու թռչող սարքերի ձայները, սակայն հայկական թաղամասերը չեն թիրախավորվել»,- նշել է Սոմունճյանը։

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե իսրայելական բանակը ցամաքային ներխուժում է իրականացրել, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն ասել է, որ խոսքը վերաբերում է հարավային սահմանամերձ շրջաններին՝ Լիբանանի հարավին և Իսրայելի հյուսիսին։

«Այդ հատվածներում հայ բնակչություն գործնականում չկա։ Ավելին՝ լիբանանցի բնակչության զգալի մասն արդեն տեղահանվել է այդ շրջաններից»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում