Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Հայաստանի դեսպանին
21 Հունիսի 2024, 13:16
Իսրայելում Հայաստանի դեսպանը հրեական պետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել Պաղեստինի անկախությունը ճանաչելու՝ Երևանի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման արդյունքում Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ նկատողություն հայտնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։