Իսրայելի ԱԳ նախարարն Էրդողանին սպառնացել է Սադամ Հուսեյնի ճակատագրով
29 Հուլիսի 2024, 15:06
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մեթոդներով նման է Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին, որ մահապատժի է ենթարկվել 2006 թվականին:
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես թող նա հիշի, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ և ինչով է ավարտվել այդ ամենը», — գրել է Կացը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքերը կարող են մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել են Ղարաբաղ և Լիբիա: