Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին

13 Հունիսի 2025, 09:11

Քաղաքականություն

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին զոհվել է իսրայելական հարվածի հետևանքով, հաղորդում Է Reuters-ը: Պաշտոնական հաստատում չկա:  

Ավելի վաղ Թեհրանը հաստատել էր, որ հարվածի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և ատոմային էներգետիկայի ոլորտի մի քանի գիտնականներ։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում տասնյակ թիրախների, որոնք ենթադրաբար կապված են երկրի միջուկային ծրագրի և ռազմական օբյեկտների հետ։