Իսրայելի հայկական համայնքի անդամ է զոհվել Գազայի գոտուց հրթիռակոծության հետևանքով

13 Մայիսի 2023, 10:50

Հայեր

Իսրայելի հայկական համայնքի անդամ է զոհվել Գազայի գոտուց Ռեխովոտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքում» հայտնել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

«80-ամյա թոշակառու Ինգա Աբրահամյանը 3 հարկի այս բնակարանում զոհվեց հրթիռի պայթյունից»,- գրել է նա։

Տիկին Ինգայի ամուսինն էլ վիրավորվել է։

Չերնամորյանը նշել է, որ ընդհանուր առմամբ այդ շենքի հրթիռահարության պատճառով զոհվել է 1, վիրավորվել 12 բնակիչ։ Շենքի բնակիչները տեղավորվել են հյուրանոցում։