Իսրայելի նպատակն է Մերձավոր Արևելքում դառնալ ռեգիոնալ լիդեր․ Կարեն Քոչարյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Truth Social-ում Թրամփը գրել է, որ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող «կործանարար» հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի «ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման»։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։

Նրա խոսքով՝ այս պահին կողմերի միջև ընթանում են դասական քաղաքական բանակցություններ, որտեղ յուրաքանչյուրը փորձում է մաքսիմալ իր պայմաններն առաջ տանել։

«Հուսով եմ՝ կողմերը կգան ընդհանուր հայտարարի, բայց չեմ կարող ասել, որ հրադադարը վերջնականապես կբերի խաղաղություն։ Մենք տեսնում ենք, որ այսօրվա աշխարհը անկանխատեսելի է, ոչ մի կանոնի չի ենթարկվում, դրա համար ես ձեռնպահ կմնամ նման հայտարարություն անելուց»,- նշել է Կարեն Քոչարյանը։

Նա նաև ասել է, որ այսօր Իսրայելի խնդիրը Մերձավոր Արևելքում ռեգիոնալ լիդեր դառնալն է։

Մանրամասները՝ տեսանյութում։