Իսրայելի ու Թուրքիայի միջև լարվածությունը պատերազմի չի հանգեցնի․ Սերոբ Սահակյան

29 Հուլիսի 2024, 21:30

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում Հայ դատի հանձնախմբի ակտիվիստ Սերոբ Սահակյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե իրենք կարող են Իսրայել մտնել այնպես, ինչպես ժամանակին մտել են Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։

«Իսրայելի ու Թուրքիայի միջև «հրաձգությունը» ուղղակի խոսքային մակարդակում էլ կմնա։ Այս հարաբերական լարվածության նկատմամբ շատ մեղմ վերաբերմունք ունեմ։ Այս օրերին լիբանանյան ճակատն է ավելի լարված։ Չեմ կարծում, որ այդ լարվածությունը վերջիվերջո պատերազմի կհանգեցնի։ Պատերազմ, իհարկե, կա, բայց դա լայնածավալ պատերազմի չէ։ Չեմ կարծում, որ Իսրայելը պատրաստ է այդպիսի ծայրահեղ քայլի գնալ։ Եթե Իսրայելը ունենար պատերազմի տրամադրվածություն, պատերազմի քայլ կաներ։ Իսրայելը ամեն ձև փորձում է այս հարցը մեղմել, ավարտին հասցնել»,- ասել է Սերոբ Սահակյանը։

Նա նաև անդրադարձել է Իսրայելի հայ համայնքի տրամադրվածություններին՝ առկա լարվածության ֆոնին։

«Հակառակ բոլոր լարվածությունների՝ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները միշտ էլ կատարյալ են եղել։ Իսրայելի հայ համայնքը կյանքի, անվտանգության սպառնալիք չունի։ Մենք այնպիսի վայրում ենք, որ այդ հրթիռները մեզ, բարեբախտաբար, չեն հասնի։ Այնպես չէ, որ արտակարգ դրություն է։ Ամեն մարդ իր ապրուստի ձևը գտել է ու ապրում է»,- եզրափակել է մեր զրուցակիցը։

Հիմա եթերում