Իսրայելի Ռամլե քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է «Հայ Եկեղեցի»

18 Հունվարի 2026, 17:13

Մշակույթ

Իսրայելի Ռամլե քաղաքի հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցի առաջնորդող փողոցը  հանդիսավոր և պաշտոնապես անվանակոչվել է  «Հայ Եկեղեցի»։

Նախօրեին կայացել է փողոցի անվանակոչությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպվեր է Ռամլեի քաղաքապետարանը, ներկա է եղել քաղաքապետ Միքայել Վիտալին։ Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունից։

Արարողությանը մասնակցել է Գերաշնորհ Տ․ Կորյուն  Եպիսկոպոս Բաղդասարյանը՝ Ռամլեի Հայոց Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ․ Սուրեն Քահանա Ղազարյանի հետ միասին։ Ներկա են եղել նաև տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ և  Հայ համայնքի անդամներ։