Իսրայելում բնակվող հայերի շրջանում տուժածներ չկան

14 Հունիսի 2025, 13:45

Քաղաքականություն

Ըստ տեղեկությունների՝ Իսրայելում բնակվող հայերի շրջանում տուժածներ չկան: Հայ համայնքի ներկայացուցիչները Alpha News-ին հայտնել են, որ ահազանգը հնչել է առավոտյան ժամը 3-ին, որից հետո մարդիկ պատսպարվել են անվտանգ վայրերում, մինչև սպառնալիքն անցել է:

Հիմնական հարվածները հասցվել են Իսրայելի կենտրոնական շրջաններին՝ Թել Ավիվի մերձակայքում, իսկ Երուսաղեմին հարվածներն ավելի քիչ են եղել։

Երկրում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Նախնական տվյալներով՝ զոհերի թվում կան քաղաքացիական անձինք, սակայն զոհերի հստակ թիվը ճշտվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ի վաղ առավոտից Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով ռազմական և միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելին։