Իսրայելը հայտարարել է Իրանի ռազմավարական պաշտպանության համակարգերին հասցված լայնածավալ հարվածի ավարտի մասին

28 Փետրվարի 2026, 19:28

Քաղաքականություն

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավարտել է Իրանի ռազմավարական պաշտպանության համակարգերի դեմ իրականացված լայնածավալ հարվածը։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«ՑԱԽԱԼ-ի ուժերը ավարտել են Իրանի ռազմավարական պաշտպանության համակարգերին հասցված լայնածավալ հարվածը», — նշվում է հաղորդագրությունում։

Միաժամանակ, հաղորդվում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հարվածել են ԱՄՆ ռազմածովային ուժերի օժանդակ նավին, որի վրա տեղակայված են եղել «Tomahawk» հրթիռակիր համակարգեր։ Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող 14 ամերիկյան ռազմաբազայի, փոխանցում է Tasnim գործակալությունը։

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը չեն տուժել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։

Նրա խոսքով՝ ներկայումս Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդակցություն չի ընթանում, սակայն եթե ԱՄՆ-ը ցանկանա բանակցել, «նրանք գիտեն, թե ինչպես կապ հաստատել»։

Նշենք, որ Ռուսաստանը և Չինաստանը պահանջել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։