Իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոն ցույց է տվել հայերեն արված դաջվածքը

22 Հոկտեմբերի 2025, 13:20

Մշակույթ

Հոկտեմբերի 21-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կայացել է Վիտտորիո Գրիգոլոյի բացառիկ մենահամերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

«Հայաստանն այնքան մոտ է իմ սրտին, որ դուք անգամ չեք կարող պատկերացնել, այն նույնիսկ իմ «մարմնի մասնիկն է»»,- ասել է աշխարհահռչակ իտալացի տենորը՝ ցույց տալով ձեռքի վրա հայերենով արված դաջվածքը: