Իտալական հայտնի պարբերականը Հայաստանը ներկայացրել է որպես գրավիչ ուղղություն հեծանվային տուրիզմի համար
06 Օգոստոսի 2025, 16:25
Հայաստանը գնալով ավելի հաճախ է հայտնվում եվրոպացի ճանապարհորդների ուշադրության կենտրոնում: Այս անգամ իտալական «Viagginbici» պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես հեռանկարային ուղղություն հեծանվային տուրիզմի սիրահարների համար։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Հայաստանը իդեալական է նրանց համար, որոնք փնտրում են իսկական, էկոլոգիական և տպավորություններով հագեցած հանգիստ:
Նշվում է, որ Հայաստանի ճանապարհները հարմար են և՛ փորձառու հեծանվորդների, և՛ նրանց համար, որոնք նախընտրում են ակտիվ ճանապարհորդություն։
Պարբերականը նաև հիշեցրել է, որ 2026 թվականին Երևանը կհյուրընկալի հեղինակավոր «Concours Mondial de Bruxelles»-ը՝ գինու համաշխարհային մրցույթը, ինչը լրացուցիչ ընդգծում է տարածաշրջանի գինու նշանակությունը։