Իտալական «IL Gusto» պարբերականը Հայաստանը համարել է գաստրոտուրիզմի համար լավագույն երկրներից մեկը
21 Հունիսի 2024, 09:00
Իտալական «IL Gusto» պարբերականը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ համարելով այն գաստրոզբոսաշրջության համար լավագույն երկրներից մեկը։
Պարբերականում վկայակոչվել են զբոսաշրջության կոմիտեի ԺՊ Սուսաննա Հակոբյանի խոսքերը, որտեղ նա նշում է՝ 2024 թվականին սննդի և գինու սիրահարների համար Հայաստանի՝ սիրված վայր դառնալու մասին։ Գաղափարը պայմանավորված է հարուստ գինու ավանդույթներով, վառ խոհարարական տեսարանով և նվիրվածությամբ:
Երևանի բանուկ փողոցներից մինչև խաղողի խաղաղ այգիներ՝ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, որը կուղղեկցվի յուրահատուկ և հետաքրքիր փորձառություններով։