Իտալական մամուլը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը «Պարմա»-ի դեմ
08 Հունվարի 2026, 18:50
«Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Պարմա»-ի դեմ խաղում իտալական առաջատար լրատվամիջոցներից ստացել է կայուն գնահատականներ՝ միջինը 6,5 միավոր։
«Fcinternews»-ի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստը ֆիզիկական վիճակի հետ խնդիրներ չի ունեցել, ակտիվ գործել է եզրում, Դիմարկոյի հետ միացել է հարձակողական գործողություններին և պահպանել բարձր տեմպը մինչև խաղի ավարտը։
«90min»-ն էլ ընդգծել է այս հանդիպման կարևորությունը 2025 թվականի ոչ այնքան հաջող ավարտից հետո, երբ Մխիթարյանը ավելի հազվադեպ էր հայտնվում ուշադրության կենտրոնում։ «L’Interista» պարբերականն էլ նրա խաղը բնութագրել է որպես խելացի և արդյունավետ։
Իտալական մամուլը միաձայն գնահատել է Հենրիխ Մխիթարյանի ելույթը որպես վստահ և կարևոր «Ինտեր»-ի համար՝ շեշտելով նրա ակտիվությունն ու առաջնորդական որակները խաղադաշտում։