Իտալական Wine News TV-ն տեսանյութ է հրապարակել Հայաստանի և նրա գինեգործության ավանդույթների մասին
23 Հոկտեմբերի 2024, 17:35
Իտալական Wine News TV-ն տեսանյութ է հրապարակել Հայաստանի և նրա գինեգործության ավանդույթների մասին։
Իտալացի լրագրողները Հայաստանը բնութագրել են որպես գինեգործության բնօրրաններից մեկը, երկիր, որը վերածնվում է մշակույթի, գինու և սննդի միջոցով։
«Բացահայտեք մի երկիր, որը հեռու է գինու զբոսաշրջության ավելի դասական ուղիներից, բայց հարուստ է պատմությամբ, գինու և խոհարարական վաղեմի ավանդույթներով», — ասվում է տեսանյութում։