Իտալիան 4 միլիոն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին՝ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար
03 Հոկտեմբերի 2023, 19:50
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին բախված հայ բնակչությանը։ Այս մասին հաղորդում է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ 4 միլիոն եվրոն պետք է ուղղվի՝ «բավարարելու Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների արագ աճը և աջակցելու տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք լքել են իրենց տները Հայաստան հասնելու համար»։
«4 միլիոն եվրոն ուղղվում է Կարմիր խաչին հրատապ միջամտությունների համար՝ հօգուտ ճգնաժամից առավել տուժած բնակչության», — գրված է Իտալիայի ԱԳՆ հաղորդագրությունում։