Իտալիայի Կարարա քաղաքում տեղադրվել է իտալահայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի մոնումենտալ արձանախումբը

21 Օգոստոսի 2023, 23:00

Մշակույթ

Իտալիայի Կարարա քաղաքում տեղադրվել է իտալահայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի մոնումենտալ արձանախումբը։ Կարարան աշխարհին հայտնի է իր բարձրորակ մարմարի հարուստ քարհանքներով։

Orer.eu-ի փոխանցմամբ՝ Կարարայում, որը հայտնի է նաեւ իր հնագույն գեղարվեստի ակադեմիայով, անցկացվում է  WAIT CARARA  խորագրով քանդակի ավանդական միջազգային բացօթյա ցուցադրություն։

Այս տարի մասնակիցների թվում էր նաև Միքայել Օհանջանյանը։ Նա արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ապրում եւ ստեղծագործում է Իտալիայում։

Բազմաթիվ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներից մինչեւ Վենետիկի Բիենալե  (2015թ. Ոսկե Առյուծի մրցանակակիր, Հայկական տաղավարի մասնակից), Լոնդոնի Ֆռիզ արվեստի միջազգային տոնավաճառից մինչեւ Յորքշիրի քանդակի հայտնի այգի եւ մի շարք միջազգային քանդակագործական մրցանակաբաշխությունների մասնակից եւ մրցանակակիր է Օհանջանյանը։

Կարարայում ներկայացված Օհանջանյանի «LEGAMI»(Կապեր) ստեղծագործությունը Կարարայի կենտրոնի դասական ճարատարպետության վառ օրինակ է։

Ցուցադրությունը տեւելու է մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը։