Իտալիայի Մանտուա քաղաքում բացվել է հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես

22 Սեպտեմբերի 2024, 11:26

Մշակույթ

Իտալիայի Մանտուա քաղաքի «BLOOM ROOM Laboratory» ցուցասրահում բացվել է ցուցահանդես, որն իտալաբնակ հանրությանը կներկայացնի 11 հայ ստեղծագործողի աշխատանքները։

«GET in TOUCH» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվել են Հրաչյա Վարդանյանի, Ալբերտ Վարդանյանի, Էդգար Գրիգորյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Բարսեղյանի, Մկրտիչ Մաթևոսյանի, Նորայր Կասպերի, Նվարդ Երկանյանի, Գուրգեն Գինոսյանի, ինչպես նաև EksyLeathergoods-ի, Muscari Association-ի և Family Care Foundation-ի (համատեղությամբ)՝ ստեղծագործական նախագծերը։ Ցուցահանդեսի համադրողն է Ավետիք Վարդանյանը, պրոդյուսերները՝ Հրաչյա Վարդանյանը, Անդրեա Միլսը և Բենեդետա Օմբրոնին։

Հավելենք, որ ցուցահանդեսը կտևի մեկ ամսից ավելի։