Իվան Առաքելյանը՝ Բրյանսկի արագ շախմատի մրցաշարի հաղթող
20 Ապրիլի 2025, 15:50

Բրյանսկի Յ. Ա. Գագարինի անվան պալատում կայացել է Խորհրդային Միության հերոս օդաչու-տիեզերագնաց Վիկտոր Աֆանասևի գավաթի արագ շախմատի ավանդական մրցաշարը, որին մասնակցել է 134 շախմատիստ: Մարզական միջոցառումն անցկացվել է տիեզերագնացության շաբաթվա շրջանակներում։
Կլինցի քաղաքից Իվան Առաքելյանը 2015-2019թթ. ծնված տղաների առաջին խմբում զբաղեցրել է 1-ին տեղը:
Պատանի շախմատիստները 9 տուրերի ընթացքում մրցել են 8 տարիքային և վարկանիշային խմբերում՝ «10+5» ժամանակի հսկողությամբ: