«Իվան Վասիլևիչը փոխում է ամեն ինչ». պատրաստ է Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ ֆիլմի թրեյլերը

18 Դեկտեմբերի 2023, 08:37

Մշակույթ

TNT հեռուստաալիքը ներկայացրել է «Իվան Վասիլևիչը փոխում է ամեն ինչ» ֆիլմը, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 31-ին։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան։

«Հանդիսատեսին սպասվում են սյուժեների անհավանական հյուսվածքներ, հոլիվուդյան կինոյի և ռուսական ժողովրդական սյուժեների անսպասելի խառնուրդներ, երաժշտական համարներ և շատ ավելին», — ասվում է ասոցիացիայի հաղորդագրության մեջ։

Նախագծի գլխավոր պրոդյուսերներն են Թինա Կանդելակին, Բորիս Խանչալյանը, Արկադի Վոդախովը և Մարինա Ռազումովան։

Գլխավոր դերերը կատարել են ТНТ-ի և ռուսական շոու-բիզնեսի թոփ աստղեր Գարիկ Մարտիրոսյանը, Դեմիս Կարիբիդիսը, Թիմուր Բատրուտդինովը, Մարինա Կրավեցը, Օլգա Բուզովան և այլք: