Իվանովոյի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից

24 Փետրվարի 2026, 15:50

Քաղաքականություն

Ռուսաստանի Իվանովոյի մարզում գործող «Ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Ասիֆ Մամեդովին զրկել են ՌԴ քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից։ Որպես որոշման հիմք նշվում է «ազգային անվտանգությանը սպառնացող գործունեությունը»։

Մամեդովը 2025 թվականի սեպտեմբերին մտադիր էր առաջադրել իր թեկնածությունը Իվանովոյի քաղաքային դումայի ընտրություններում և գրանցվել էր որպես թեկնածու։ Սակայն նախընտրական տեսահոլովակի հրապարակումից և դրան հաջորդած առցանց սկանդալից հետո Իվանովոյի ընտրական հանձնաժողովը չեղարկել է նրա գրանցումը։

Հիմա եթերում