Իզաբելլա Անդրիասյանը Վլադիվոստոկում կմասնակցի միջազգային փառատոնի

02 Նոյեմբերի 2024, 11:14

Մշակույթ

Վլադիվոստոկում՝ Մարիինյան թատրոնի մասնաճյուղում (Պրիմորյեի բեմ), 9-րդ անգամ անցկացվում է «Մարիինյան» ամենամյա միջազգային փառատոնը, որին կմասնակցի Զառա Դոլուխանովայի անվան «Սաթե սոխակ» վոկալիստների միջազգային 11-րդ մրցույթի դափնեկիր Իզաբելլա Անդրիասյանը:

Փառատոնն մեկնարկել է հոկտեմբերի 29-ին և կտևի մինչև նոյեմբերի 17-ը։

Մշակութային ֆորումը կանցկացվի երկու փուլով և Հեռավոր Արևելքի հանդիսատեսին կներկայացնի սեփական բեմադրություններն ու վառ պրեմիերաները: Նոյեմբերի 2-ին և 3-ին փառատոնի օպերային ծրագիրը կամփոփվի Ջոակինո Ռոսինիի «Մոխրոտը» օպերայի ցուցադրություններով։ Մարիինյան թատրոնի մեներգիչների կազմում է նաև հայ օպերային երգչուհի Իզաբելլա Անդրիասյանը:

Ներկայացումները կուղեկցեն Մարիինյան թատրոնի կամերային երգչախումբը և Պրիմորսկի բեմական սիմֆոնիկ նվագախումբը՝ Պավել Սմելկովի ղեկավարությամբ։