«JAN-e-JAN» ֆոլք խումբը՝ 2025 թվականի լավագույն 5 ռելիզների թվում

22 Հունվարի 2026, 23:10

Մշակույթ

Հայկական «JAN-e-JAN» ֆոլք խումբը, ըստ «Russian World Music Awards»-ի, հայտնվել է 2025 թվականի լավագույն հինգ ռելիզների ցանկում։

«Russian World Music Awards»-ը միակ մասնագիտական մրցանակաբաշխությունն է էթնիկ երաժշտության ոլորտում։ Ժյուրին կազմված է Ռուսաստանի և այլ երկրների փորձագետներից է։

«JAN-e-JAN»-ը խումբը ներկայացնում է բանահյուսական երգերի գործիքավորումներ և հեղինակային երգեր հայերենով, համադրում է հայկական, վրացական, հունական և աֆրիկյան ռիթմերն այնպիսի ժանրերի հետ, ինչպիսիք են պրոգրեսիվ ռոքը և թրիփ-հոփը: