Ջավախահայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
25 Ապրիլի 2025, 10:55

Ջավախքի հայերը հարգել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 23-ին Ախալցխայում տեղի է ունեցել Ջահերով երթ, որը նախաձեռնել էր Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միությունը։ Երթին մասնակցել են հազարավոր հայեր։
Ապրիլի 24-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատային կանգնեցված խաչքարի մոտ կատարվել է Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի:
Ախալքալաքի բնակիչները ծաղիկներ են խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: