«Ջավախք ճամբար»-ում երեխաները հայրենասիրական դաստիարակություն կստանան
01 Օգոստոսի 2023, 18:50
Արևելյան Ամերիկայի շրջանի ՀԵԴ-ի երիտասարդների նախաձեռնությամբ և մասնակցությամբ Հայ Օգնության Միության կողմի կազմակերպվող «Ջավախք ճամբար» ծրագիրն այս տարի կիրականացվի Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինտայի եւ Ծալկայի շրջանի Դարագյուղում։
Ճամբարն անցկացվում է 2012 թվականից Վրաստանի Հայ Օգնության Միության կողմից:
Ճամբարին կարող են մասնակցել 8-16 տարեկան երեխաներն և պատանիները։
Ճամբարականների համար նախատեսված են ուսումնա-դաստիարակչական եւ ճանաչողական ծրագրեր, հայրենասիրական երգերի եւ պարերի ուսուցում, մարմնամարզություն և խաղեր։