Ջավախքի և Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչները միացել են Արցախին աջակցող բողոքի ակցիային

02 Հոկտեմբերի 2023, 10:19

Քաղաքականություն

Նախօրեին վիրահայերը երթով շարժվել են դեպի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ, ապա Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ՝ իրենց աջակցությունը հայտնելով Արցախին։ Խաղաղ ակցիային են միացել նաև Ջավախքի ու Բաթումի մեր հայրենակիցները: Երթի մասնակիցները վանկարկել են «Արցախ»: Նրանք իրենց հետ «Ադրբեջան ագրեսոր», «ԵՄ-ի անգործությունը մարդկանց է սպանում» և այլ պաստառներ են տարել:

Տեսանյութերը՝ Alpha News

Հիմա եթերում