Ջավախքում կնշեն «Ջիվանական օրը»
Կիրակի օրը՝ հունիսի 30-ին, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում հեթական անգամ նշելու են աշուղ Ջիվանուն նվիրված «Ջիվանական օր» ամենամյա տոնակատարությունը։
«Ջիվանական օր» միջոցառման ծրագրում նախատեսված է այցելություն ՋԱՀ-ի կողմից հիմնադրված Աշուղ Ջիվանու տուն-թանգարան և համերգային ծրագիր։
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ միջոցառումն իրականացվում է Ախալքալաքի քաղաքապետարանի, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հետ համատեղ:
Նշենք, որ ավանդաբար Ջիվանական օր տոնակատարկությունը նշվում է հուլիսի նախավերջին շաբաթ կամ կիրակի օրը։