Ջեմմա Ավետիսյանի ներկայացումը կցուցադրվի Նովոսիբիրսկի պետական դրամատիկական թատրոնում
23 Մարտի 2024, 18:10
Նովոսիբիրսկի «Հին տուն» պետական դրամատիկական թատրոնը մարտի 23-ին կցուցադրի Ջեմմա Ավետիսյանի «Наизнанку» ներկայացումը:
Ներկայացման գործողությունը տեղի է ունենում «Հյուսիսային Կովկասի մի փոքրիկ քաղաքում». աղջիկը վերադառնում է հայրենիք՝ միայնակ հետաքննելու քրոջ ինքնասպանությունը, ով, կարծես թե, ապրում էր բարեկեցիկ, երջանիկ, ամուսնացած: Ուշադրության կենտրոնում են հայտնվում նահապետական հասարակության չափանիշները, որոնք հաճախ սերնդեսերունդ փոխանցում են ոչ միայն բարոյական բարձր պահանջները, այլև ընտանեկան բռնությունը: Եվ նրա ընդունման և մահվան միջև ընդամենը մեկ քայլ է:
Ներկայացումը Ռուսաստանի ազգային թատերական մրցանակի և «Ոսկե դիմակ» փառատոնի փորձագիտական խորհրդի վարկածով ընդգրկվել է 2021-2022 սեզոնի Ռուսաստանի ամենանշանավոր պրեմիերաների շարքում։
Ջեմմա Ավետիսյանը Նովոսիբիրսկի պետական թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի շրջանավարտ է: Բ. Շչուկինի անվան թատերական ինստիտուտին կից անկախ ուսանողական ռեժիսորական աշխատանքների 15-րդ միջազգային մրցույթի դափնեկիր, տարբեր փառատոների մասնակից: