Ջենիֆեր Լոպեսը կիսվել է Երևանում կայացած համերգի կադրերով
12 Օգոստոսի 2025, 20:20
Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել «UP ALL NIGHT» համաշխարհային շրջագայության ընթացքում Երևանում կայացած համերգից: Ավելի քան 248 մլն հետևորդ տեսել է ելույթի վառ կադրերը, իսկ հրապարակումը հավաքել է մոտ 100 հազար հավանում և բազմաթիվ հիացական արձագանքներ։
Փորձագետների կարծիքով՝ Լոպեսի շոուն ոչ միայն երաժշտական իրադարձություն էր, այլ կարևոր քայլ Հայաստանի միջազգային իմիջի առաջմղման գործում և խթան մշակութային տուրիզմի զարգացման համար:
Ջենիֆեր Լոպեսզի համերգը կազմակերպած «Doping Space» ընկերության կազմակերպիչները հայտնել են, որ համերգին արտերկրից ժամանել է մոտ 15 հազար երկրպագու: Արդյունքում Երևանի հյուրանոցները գրեթե ամբողջությամբ լեփ-լեցուն են եղել, իսկ հյուրերի մի մասը տեղավորվել է Ծաղկաձորի և Սևանի հյուրանոցներում: