Ջենիֆեր Լոպեսը՝ «Yeprem» բրենդի զարդերով
20 Դեկտեմբերի 2025, 20:00
Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ընտրել է հայկական «Yeprem» բրենդի զարդերը՝ մասնակցելու «The Envelope» նախաօսկարյան կլոր սեղանին։ Միջոցառումը կազմակերպվել է «Los Angeles Times» պարբերականի կողմից և նվիրված է 2025 թվականի «Օսկարի» հավակնորդ դերասանուհիներին։
Փոփ դիվան հանդիսանում է «Yeprem» ոսկերչական բրենդի վաղեմի երկրպագուն։ Այն հիմնադրվել է 1964 թվականին Բեյրութում՝ լիբանանահայ Եփրեմ Չաքարդեմյանի կողմից։ Աստղը պարբերաբար ընտրում է այս ապրանքանիշի զարդերը խոշորագույն սոցիալական միջոցառումների և նկարահանումների համար։