Ջեք Կրիհկորիի գիրքը՝ «Barnes & Noble»-գրախանութների ցանցում
14 Նոյեմբերի 2024, 20:30
Բըրբանք քաղաքի «Barnes & Noble» գրախանութների ցանցում տեղի է ունեցել ամերիկահայ պատանի հեղինակի՝ Ջեյք Կրիհկորի գրական դեբյուտը:
Ջեքի «Վաղվա ճակատամարտերը» գիրքիը չարի ու բարու պայքարի մասին է՝ ուղղված իր հասակակաիցներին և երիտասարդ ընթերցողներին:
Նա հուսով է, որ ընթերցողներին դուր կգա իր գիրքը․ նրանք կծանոթանան Հիսուսի հետ և կսովորեն նրա պատգամները:
«Իմ գիրքը բարու մասին է, և թե ինչպես է Աստծո արդարությունը միշտ հաղթում յուրաքանչյուր ճակատամարտի վերջում և ինչպես են նրանք փորձում պայքարել Աստծո ճշմարիտ խոսքի համար»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Ջեքը:
Ընդամենը 11 տարեկանում Ջեյքն արդեն ցուցադրել է հեքիաթասաց լինելու ուշագրավ տաղանդը՝ հյուսելով արկածների, հավատքի և ընկերության թեմաները մի գրքի մեջ:
Մինչ այդ նա 5 տարեկանում հաջողությամբ նկարահանվել է Disney World-ի կարճամետրաժ ֆիլմերից մեկում, իսկ մեկ տարի առաջ ծնողներին հայտնել է գիրք գրելու ցանկության մասին:
Ծնողները օգնել են Ջեքին գրքի հրատարակման հարցում, աջակցել, որ այն տեղադրվի «Ամազոն» հարթակում, համացանցում և բանակցել են «Barnes & Noble» ընկերության հետ:
«Barnes & Noble»-ը նախատեսում է շարունակել իր աջակցությունը Ջեյքին՝ ընդլայնելով գրքի հասանելիությունն ավելի շատ վայրերում, որպեսզի հնարավորինս շատ տարածվի նրա ուղերձը: