Ջերրի Թարխանյան․ Համալսարանական բասկետբոլի լեգենդար մարզիչը
08 Օգոստոսի 2024, 23:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Օգոստոսի 8-ը բասկետբոլի հայտնի մարզիչ Ջերրի Թարխանյանի ծննդյան օրն է:
Ջերրի Թարխանյանը ծնվել է 1930թ. օգոստոսի 8-ին Յուքլիդ քաղաքում: Նրա մայրը՝ Հայկուհին (Ռոուզ), Հայոց ցեղասպանության ժամանակ փախել է Լիբանան, որտեղ ծանոթացել է Ջերրիի հոր՝ Գևորգ (Ջորջ) Թարխանյանի հետ։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են ԱՄՆ։
Դեռ երիտասարդ տարիներին Թարխանյանը շատ էր տարված սպորտով։ Ջերրին ընդունվել է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի քոլեջ, որտեղ 50-ականներին հանդես է եկել տեղի բասկետբոլի թիմում։ Ավարտելուց հետո Ջերրի Թարխանյանը սկսել է աշխատել որպես դպրոցի մարզիչ, իսկ ավելի ուշ վերադարձել է Փասադենայի քոլեջ և օգնել տեղի թիմին դառնալ նահանգի չեմպիոն: Ավելի ուշ նա տեղափոխվել է Լոնգ Բիչի համալսարան:
Լոնգ Բիչում անցկացրած հինգ մրցաշրջաններում Թարխանյանի թիմը տարել է 122 հաղթանակ՝ կրելով ընդամենը 20 պարտություն: 1973 թվականին նա տեղափոխվել է Լաս Վեգասի Նևադայի համալսարան, որտեղ տեղական թիմը դառնում է ամենաուժեղ բասկետբոլի թիմերից մեկը, իսկ ինքը դարձել է Լաս Վեգասի հայտնի մարդկանցից մեկը՝ ստանալով «Թարք-շնաձուկ» մականունը։
Այնուհետև նա դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Սան Անտոնիո Սփըրսի» գլխավոր մարզիչը, իսկ ավելի ուշ վերադարձել է հայրենի Ֆրեզնոյի համալսարան, որտեղ էլ ավարտել է կարիերան:
Ջերրի Թարխանյանը մահացել է 2015 թվականի փետրվարի 11-ին։