Ջեյ Դի Վենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայ գերիներին ազատ արձակելու հարցը
03 Փետրվարի 2026, 16:00
Ամերիկայի կաթոլիկների կազմակերպության Zeale պարբերականն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցին և Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման խնդրին:
Պարբերականն ուշագրավ է համարել Ջեյ Դի Վենսիայցը Հայաստան և Ադրբեջան այն իրավիճակում, երբ Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու մի խումբհոգևոր առաջնորդներ Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ էին արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա հայ բանտարկյալներին ազատելու համար: Հոդվածագիրը մեջբերում է հոգևոր հայրերի նամակից մի հատված, որտեղ նշվում է, որ «գերիների ընտանիքների հետհաղորդակցությունը, որն առանց այդ էլ սահմանափակ է, էլ ավելի է խաթարվել անցած տարվանից, երբ Ադրբեջանը երկրից վտարեց Կարմիր Խաչին։ Նրանց քրիստոնեական հավատքը և մարդկային արժանապատվությունը ճնշվում են»։
«Առաջիկա դիվանագիտականներ գրավվածությունը նորից ուշադրության է հրավիրել դեկտեմբերյան նամակի վրա, որտեղկաթոլիկ և հայ առաքելական եեղեցիների հոգևոր առաջնորդները կոչ էին անում Հռոմի պապ Լևոն XIV-ին միջոցներ ձեռնարկել քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման համար: Նամակն ստորագրած առաջնորդները հայտարարել էին, որ հայ գերիները շարունակում են բանտարկված մնալ Ադրբեջանում վատթարացող պայմաններում: Առաջնորդները նախազգուշացրել են, որ գերիների շարունակական կալանքը մարդասիրական լուրջ սպառնալիք է ստեղծում»,-նշվում է հոդվածում:
Պարբերականը հիշեցնում է, որ նամակը, որն ուղարկվել է Սուրբ Ծննդյան նախօրեին, ստորագրել են մեկ տասնյակից ավելի հոգևոր բարձրաստիճան հայրեր։ Ցուցակը գլխավորում են Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսության՝ հանգստի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը և Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։