Ջեյհուն Բայրամովը Իգոր Խովաևի հետ հանդիպմանը կրկին հնչեցրել է ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը
25 Հունիսի 2024, 19:25
Ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը ժամանել Է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակներում տարվող աշխատանքները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում:
Դրա հետ մեկտեղ, Ջեյհուն Բայրամովը Իգոր Խովաևին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների մասին: Նա ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունում և այլ օրենսդրական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահպանվող նկրտումները խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտն են: