Ժամանակակից հայկական խեցեղենի հայրը. այսօր տաղանդավոր նկարիչ Վան Սողոմոնյանի ծննդյան օրն է

03 Օգոստոսի 2023, 23:25

Հայեր

Այսօր տաղանդավոր նկարիչ Վան Սողոմոնյանը դառնում է 86 տարեկան: Հայ անվանի նկարչի աշխատանքները ցուցադրված են Երևանի նկարիչների միությունում: Վան Սողոմոնյանին անվանում են ժամանակակից հայկական խեցեղենի հայր, բայց նա ինքն իրեն, պարզապես, քանդակագործ էր անվանում։

Նրա ստեղծագործությունները պահվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, «Սարդարապատ» թանգարանում, մշակույթի նախարարության հավաքածուում, Ազգային պատկերասրահում: Արտերկրում նկարչի աշխատանքները կարելի է տեսնել Մոսկվայի կիրառական արվեստի թանգարանում, Ֆլորենցիայի խեցեղենի միջազգային թանգարանում, Հունգարիայի խեցեղենի միջազգային թանգարանում եւ Գերմանիայի խեցեղենի թանգարանում:

Հենց Գերմանիայում է փոխվել Վան Սողոմոնյանի ստեղծագործական կյանքը։ Այժմ յուղանկարչությունը նրա համար առաջնահերթություն է դարձել։ Վանը ոչ միայն ստեղծել է յուղաներկեր, այլև իրականացրել է օրիգինալ համադրություններ։ Սողոմոնյանին Գերմանիայում անվանում են առանց շրջանակի ստեղծագործող։ Նկարչի խոսքով՝ ինքն աշխատում է առանց գեղարվեստական համակարգի կամ ծրագրի։

«Ինձ համար կարևոր է պահի տրամադրությունը և, իհարկե, իրադարձությունը, երևույթը, փաստը, կարդացած գիրքը, տեսած ներկայացումը, լսած մեղեդին: Այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչը կազմում է կյանքը, որով ես ապրում եմ: Դրա համար էլ արվեստում ոչ մի դոգմա չեմ ընդունում, էլ չեմ ասում, որ իմ զգացմունքներն ու մտքերը հետևողականորեն զարգացնեմ։ Դա ինձ համար չէ: Առավելագույնը՝ շատ լակոնիկ ծրագիր է, ավելի շուտ նախագիծ, որը փորձում եմ արագ իրականացնել», — մի առիթով խոստովանել է Վան Սողոմոնյանը։

Նրա ամենահայտնի գործերից են՝ «Բաբելոնի աշտարակի փլուզումը», «Վենետիկը», «21-րդ դարի Բաբելոնը», «Զոհասեղանը» և «Տեսիլքը»:Այսօր տաղանդավոր նկարիչ Վան Սողոմոնյանը դառնում է 86 տարեկան: Հայ անվանի նկարչի աշխատանքները ցուցադրված են Երևանի նկարիչների միությունում: Վան Սողոմոնյանին անվանում են ժամանակակից ազգային խեցեղենի հայր, բայց նա ինքն իրեն, պարզապես, քանդակագործ էր անվանում։

Նրա ստեղծագործությունները պահվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, «Սարդարապատ» թանգարանում, մշակույթի նախարարության հավաքածուում, Ազգային պատկերասրահում: Արտերկրում նկարչի աշխատանքները կարելի է տեսնել Մոսկվայի կիրառական արվեստի թանգարանում, Ֆլորենցիայի խեցեղենի միջազգային թանգարանում, Հունգարիայի խեցեղենի միջազգային թանգարանում եւ Գերմանիայի խեցեղենի թանգարանում:

Հենց Գերմանիայում է փոխվել Վան Սողոմոնյանի ստեղծագործական կյանքը։ Այժմ յուղանկարչությունը նրա համար առաջնահերթություն է դարձել։ Վանը ոչ միայն ստեղծել է յուղաներկեր, այլև իրականացրել է օրիգինալ համադրություններ։ Սողոմոնյանին Գերմանիայում անվանում են առանց շրջանակի ստեղծագործող։ Նկարչի խոսքով՝ ինքն աշխատում է առանց գեղարվեստական համակարգի կամ ծրագրի։

«Ինձ համար կարևոր է պահի տրամադրությունը և, իհարկե, իրադարձությունը, երևույթը, փաստը, կարդացած գիրքը, տեսած ներկայացումը, լսած մեղեդին: Այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչը կազմում է կյանքը, որով ես ապրում եմ: Դրա համար էլ արվեստում ոչ մի դոգմա չեմ ընդունում, էլ չեմ ասում, որ իմ զգացմունքներն ու մտքերը հետևողականորեն զարգացնեմ։ Դա ինձ համար չէ: Առավելագույնը՝ շատ լակոնիկ ծրագիր է, ավելի շուտ նախագիծ, որը փորձում եմ արագ իրականացնել», — մի առիթով խոստովանել է Վան Սողոմոնյանը։

Նրա ամենահայտնի գործերից են՝ «Բաբելոնի աշտարակի փլուզումը», «Վենետիկը», «21-րդ դարի Բաբելոնը», «Զոհասեղանը» և «Տեսիլքը»: