Ժամանակի մեքենայի հայկական տարբերակը. թե ինչպես բակային խաղը դարձավ պատմության պորտալ

14 Մարտի 2025, 21:21

Մշակույթ

Ռուսական տանը լավ գիտեն՝ ինչպես կարելի է տեղափոխվել ժամանակի մեջ: Ճանապարհորդել կարելի է այն մեքենայով, որը աշխատում է ոչ թե շարժակներով և մետաղալարերով, այլ մանկական երևակայությամբ և սերունդների հիշողությամբ:

Մարտի 13-ին Ռուսաց տանը ներկայացվել է «7 քար: Հայաստանը դարերի խորքից» ռուս պատանի հայրենակիցների համար նախատեսված արկածային շարքի առաջին թողրկումը:

«Մեզ համար շատ գրավիչ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են մեր ընդհանուր պատմության հետ երեխաների ծանոթությանը, առավել ևս՝ այս ձևաչափով»,- ասաց Հայաստանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը:

Արդյունքում ոչ թե գիրք է ստեղծվել, այլ խաղահրապարակ, որի ալիքներում խորասուզվելու համար բավական է միայն յոթ քար և հրաշքների հանդեպ մանկական հավատ:

«Ժամանակակից երեխաները հաճախ չեն էլ հասկանում, թե ինչ է «7 քարը»: Բայց և այպես, դա նաև մեր ժառանգությունն է՝ կենդանի, աղմկոտ և լի կյանքով»,- եզրափակեց Հայաստանի ոստիկանության պաշտոնաթող գնդապես Ալեքսանդր Բերեզովսկին՝ «Բարության ուղի» հասարակական կազմակերպության նախագահը: