Ժամանակն է հայ-թուրքական հարաբերություններում ունենանք մեծ, շոշափելի առաջընթացներ գետնի վրա. Արարատ Միրզոյան

29 Դեկտեմբերի 2025, 11:44

Քաղաքականություն

Ժամանակն է հայ-թուրքական հարաբերություններում ունենանք մեծ, կոնկրետ, շոշափելի առաջընթացներ գետնի վրա։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մոտ մեկ ամիս առաջ ի թիվս այլ զարգացումների տեղի ունեցավ Գյումրի-Կարս երկաթուղային հանգույցի գնահատման ուղղությամբ աշխատող Հայաստան-Թուրքիա փորձագիտական խմբի հանդիպումը, ուզում եմ ասել, որ կան քայլեր ու աշխատանք արվում է, բայց ժամանակն է մեծ ու շատ շոշափելի առաջընթաց ունենալ։ Կարծում եմ՝ դրական առաջընթաց ունենալու ենք շատ մոտ ապագայում։ Օրինակ, շատ սիմվոլիկ քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա վերջ»,- ասել է նախարարը:

Հիմա եթերում