Ժամանակն է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա. Ամերիկացի սենատոր
01 Օգոստոսի 2023, 10:45
Ամերիկացի քաղաքական գործիչ, Նյու Ջերսի նահանգից ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավելի քան 7 ամիս Ադրբեջանի շրջափակումից հետո ժամանակն է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փրկարար օղակ է ծառայել Լեռնային Ղարաբաղի համար։ Այնուհետև Ադրբեջանը փակել է հիմնական սննդամթերքի և դեղորայքի մնացած վերջին աղբյուրը։ Ավելի քան 7 ամիս Ադրբեջանի շրջափակումից հետո ժամանակն է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա: Մարդկանց կյանքը մազից է կախված», — համացանցում գրել է ամերիկացի քաղաքական գործիչը։