Ժամանակն է քայլեր ձեռնարկել Հայոց երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար. Նուբար Աֆեյան
24 Ապրիլի 2024, 20:40
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ձեռներեց, գիտնական, կենսաքիմիական ճարտարագիտության թեկնածու, գյուտարար, բարերար, «Մոդեռնա» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հայտարարությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայոց երկրորդ ցեղասպանությունը կանխելու Աֆեյանի կոչը տպագրվել է «The New York Times»-ում, «The Washington Post»-ում և «The London Times»-ում։
«Նույնիսկ, երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդները ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ»,- նշել է Աֆեյանը՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում և արդարադատություն իրականացնել իր կողմից ապօրինի գերեվարված բանտարկյալների հանդեպ։