Ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 84 770 անձ
29 Սեպտեմբերի 2023, 08:36
Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Սեպտեմբերի 29-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 84 770 անձ: Հայտնում են ՀՀ կառավարությունից:
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: