Ժամը 11։00-ի դրությամբ Երևանի քաղաքապետի ընտրությանը մասնակցել է ընտրողների 5,78 տոկոսը

17 Սեպտեմբերի 2023, 12:14

Քաղաքականություն

Ժամը 11։00-ի դրությամբ Երևանի 824 250 ընտրողներից քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 47 671 ընտրող։ 

Դա ընտրողների ընդհանուր թվի 5,78 տոկոսն է։

2018թ. Երևանի քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 79.681 քաղաքացի (9.39%), իսկ 2017-ին՝ 94.254 քաղաքացի (11.19%)։