Ժամը 11-ի դրությամբ Վաղարշապատի ընտրություններին մասնակցել է ընտրողների 7.56 տոկոսը
16 Նոյեմբերի 2025, 12:12
Այս պահի դրությամբ՝ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 5․283 ընտրող։ Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։
Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69․866 անձանցից քվեարկությանը մասնակցել է 5․283 մարդ կամ 7.56 %-ը։
2021 թվականի ՏԻՄ ընտրություններում այս ժամի դրությամբ մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 3․1 %-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն