Ժամը 17։00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 36․72%-ը

16 Նոյեմբերի 2025, 17:35

Քաղաքականություն

Ժամը 17։00-ի դրությամբ Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25 655 ընտրող: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում ժամը 8:00-ին բացվել է 47 ընտրատեղամաս (23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները՝ 18 գյուղերում)։ Մեկնարկել են ավագանու ընտրությունները։ Մասնակցում է 8 քաղաքական ուժ։

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ) – (համայնքապետի թեկնածու՝ Սևակ Խաչատրյան)

«Համահայկական ճակատ»— Արտյոմ Սիմոնյան

«Հանրապետություն» – Հարություն Մկրտչյան

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն– Գրիշա Հարությունյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն–Վահրամ Ազատյան

«Ժառանգություն» կուսակցություն– Արկադի Փայտյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն–Արգիշտի Մեխակյան

«Հայրենիք» կուսակցություն– Խաչիկ Մանուկյան։

Հիմա եթերում