Ժան Դանիել․ Խարիզմատիկ դերասանը

13 Հուլիսի 2024, 23:38

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ժան Դանիելը ծնվել է 1962 թվականի հուլիսի 13-ին Թբիլիսիում։ Դանիելի ծնողները խուլ էին, սակայն, պարզվել է, որ նա բացարձակապես առողջ է։ 

Ժանն ամբողջ կյանքում տարված է եղել արվեստով։ 

Ապագա դերասանը վաղ տարիքից զբաղվել է պարով և սովորել Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանում, սակայն որոշ ժամանակ անց Ժանը թողել է այդ ասպարեզն՝ ընդունվելով թատերական ուսումնարան։ Այնուհետև նա որոշել է տեղափոխվել Ռուսաստանի մշակութային քաղաք՝ Սանկտ Պետերբուրգ։ 

Ժանը դասավանդել է նաև Ռուսաստանի թատերական արվեստի ինսիտուտում։ 

Նա ամենամեծ համբավը ձեռք է բերել՝  նկարահանվելով ռեժիսոր Կիրա Մուրատովայի ֆիլմերում։ Ռեժիսորը Դանիելին նկատել է գովազդային հոլովակում, որտեղ նա մարմնավորում էր Դոն Կորլեոնին, և դերասանին հրավիրել է նկարահանվելու իր ֆիլմերում։ 

Ժան Դանիելն ուժեղ վոկալային տվյալնր ունի,  որը նա ցուցադրում է ֆիլմերում և հատկապես թատերական բեմադրություններում։ 

Հետաքրքիր փաստ. Էստոնիայի ԽՍՀ կառավարության խնդրանքով Ժան Դանիելը Տալլին քաղաքում հիմնել է խուլերի համար նախատեսված թատրոն: