Ժան-Պոլ Բոսնոյանն իր դեբյուտը կնշի Հյուսթոնում

25 Դեկտեմբերի 2025, 11:30

Սպորտ

26-ամյա Ժան-Պոլ Բոսնոյանը փետրվարի 21-ին Հյուսթոնում անցկացվող մրցաշարում կանցկացնի իր դեբյուտային մենամարտը UFC-ում։

Dana White’s Contender Series մրցաշարի հաղթողը իր կարիերան աշխարհի ամենահզոր լիգայում կսկսի փորձառու Օսթին Վանդերֆորդի (13-3) դեմ մենամարտով։ Վանդերֆորդի համար սա կլինի UFC-ի շրջանակում երրորդ ելույթը (կազմակերպությունում ռեկորդը՝ 1-1)։

Բոսնոյան — Վանդերֆորդ մենամարտը կկայանա կիսամիջին քաշային կարգում և լուրջ փորձություն կլինի դեբյուտանտի համար։