«Ժաննա դ’Արկ». սպասված ներկայացումը կհամալրի Վանաձորի թատրոնի խաղացանկը
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը կհարստանա ռուս գրող Անատոլի Լևանդովսկու «Ժաննա դ’Արկ» վեպի հիման վրա բեմադրված միստիկ դրամայով։
Առաջնախաղերը տեղի կունենան հունիսի 6-ին և 24-ին:
Բեմադրության հեղինակը Գալուստ Ներսիսյանն է, զգեստները, նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի, երաժշտական ձևավորումը` Արեն Օսիպյանի, պլաստիկ լուծումները` Արման Սաքանյանի:
Ներկայացման մեջ զբաղված են Մարիամ Ղևոնդյանը, Արման Կոլոսովը, Կորյուն Եսայանը, Արմինե Վերմիշյանը, Արման Սաքանյանը, Վահե Սիմոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Էդգար Բարսեղյանը, Համլետ Գյուլզադյանը, Ժիրայր Գաբրիելյանը, Հովհաննես Հարությունյանը, Վահրամ Խառատյանը:
Հարյուրամյա պատերազմում նշանակալից դեր ունի Ժաննա դ’Արկը, որն Օռլեանի գրավմամբ ազատագրեց Ֆրանսիան, և իր շնորհիվ թագադրվեց Կառլ VII-ը:
Իր ուզածին հասնելով՝ թագավորը երես է թեքում Ժաննա դ’Արկից ու գերության հանձնում բուրգունդացիներին, որոնք էլ Ժաննային վաճառում են անգլիացիներին: Դատի արդյունքում նրան մեղադրում են հերետիկոսության և կախարդության մեջ, ողջ-ողջ այրում խարույկի վրա:
Հիսուն տարի անց Վատիկանի որոշմամբ Ժաննա դ’Արկը դասվում է սրբերի շարքին։ «Ժողովուրդը․ իրական ուժը ժողովրդի միասնականության մեջ է, հոգով ամուր մարդիկ կարող են փրկել երկիրը․․․ Պատերազմ, որը ոչ մի լավ բանի չի բերում»։