Ժաքի Ներսեսյան․ Կոլորիտային հայը ֆրանսիական կինոյում

17 Նոյեմբերի 2024, 23:53

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ժաքի Ներսեսյանը ֆրանսահայ հայտնի դերասան է։ Ծնվել է 1950 թվականին Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում։ Անգլիայում ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը՝ պաստոր դառնալու համար։ Եւ դարձել է պաստոր Անգլիայում, բայց ճակատագիրն ուներ իր ծրագրերը: Ներսեսյանը պետք է իրեն դրսևորեր որպես դերասան, ինչը նրա մոտ ստացվեց։

Ժաքի Ներսեսյանը խաղացել է ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությունում։ Նա մարմնավորել է Մուստաֆա Իսմայել Ֆարուկիի դերը «Երկար ճանապարհորդություն» ֆիլմում, որն, ի դեպ, Վենետիկի կինոփառատոնում արժանացել է Ոսկե առյուծի՝ որպես լավագույն լիամետրաժ ֆիլմ։

Դերասանը խաղացել է «Ռենեսանս» թատրոնում, այնուհետև շրջագայության է մեկնել «Վերջին կանչը» ներկայացմամբ։ 2009 թվականին «Սպլենդիդ» թատրոնում խաղացել է Ժոզիան Բալասկոյի «Բոլորը սիրում են Ջուլիետին» բեմադրությունում։ 2010 թվականին նա հայտնվել է Լյուկ Բեսոնի «Ադել Բլան-Սեկի արտասովոր արկածները» բլոկբաստերում։

Ներսեսյանին մեծ ճանաչում է բերել Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը՝ Աբգարի դերը։

Ժաքի Ներսեսյանը մի քանի անգամ եկել է Հայաստան և դասախոսություններ կարդացել Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողների համար: