Ժենյա Ավետիսյան․ Հայկական կինոյի և թատրոնի կոլորիտային դերասանուհին
16 Հուլիսի 2024, 22:57
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հուլիսի 16-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ժաննա Ավետիսյանի ծննդյան օրն է:
Ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
1960-ականների կեսերից Ժենյա Ավետիսյանը խաղացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ի դեպ, դերասանուհին հարազատ թատրոնում խաղացել է 100-ից ավելի ներկայացումներում։
Ավետիսյանը, բացի թատերական գործերից, դերեր է ունեցել նաև ֆիլմերում, որոնցից ամենահիշարժաններն են «Գիքորը», «Ճերմակ անուրջները», «Ժայռը», «Մարդն Օլիմպոսից» և այլն։ Թատրոնում սիրված դերասանուհու կերտած ակնառու կերպարներից են Նատալյան՝ «Խաթաբալա»-ում, Բիանկան՝ «Օթելլո»-ում, Էփեմիան՝ «Պեպո»-ում, Նադենկան՝ «Կամք»-ում և այլն։
Արվեստաբան, գրող Սերգեյ Առաքելյանը գիրք է նվիրել հայ կինոյի ասպարեզում մեծ ներդրում ունեցած ականավոր դերասանուհու ստեղծագործական հարուստ աշխատանքին։
Ժողովրդական արտիստը մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 20-ին։