Ժիրայր Շաղոյանը տեղափոխվեց հունգարական «Դեբրեցեն»
14 Հուլիսի 2024, 11:38
Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» 23-ամյա եզրային հարձակվող Ժիրայր Շաղոյանը վարձակալության հիմունքներով` մեկ մրցաշրջանով տեղափոխվում է հունգարական ամենատիտղոսակիր ակումբներից մեկը` «Դեբրեցեն»: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջից։
«Դեբրեցենը» Հունգարիայի յոթակի չեմպիոն ու յոթակի գավաթակիր է։
Նախորդ 2 մրցաշրջաններում Շաղոյանը կրկին վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս բուլղարական «Սոֆիայում» ու միայն այս տարվա հունվարին վերադարձավ հարազատ ակումբ, որի կազմում դարձավ Հայաստանի գավաթակիր։