Ժորա Այվազյանը հաղթել է ամերիկացի Յենսի Մեդեյրոսին

09 Սեպտեմբերի 2024, 21:08

Սպորտ

Սան Դիեգոյում սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը կայացել է «Bellator Champions Series 4» խառը մենամարտերի մրցաշարը։

Հայ սամբիստ և խառը մենամարտերի մարտիկ Ժորա Այվազյանը միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 30-27) հաղթել է ամերիկացի Յենսի Մեդեյրոսին:

Ժորա Այվազյանը պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է գալիս 2018 թվականից։